Բավ է պառակտվել
18-06-2020 21:10

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել “Բանկային գաղտնիքի մասին” օրենքում և Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունները

Հայաստանի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել “Բանկային գաղտնիքի մասին օրենքում և Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունները, տեղեկացրել է ՍԴ մամլո ծառայությունը։

2020թ հունվարի 22-ին Հայաստանի Ազգային ժողովը հաստատել է “Էրեական դատավարության” օրենսգրքում և “Բանկայի գաղտնիքի մասին” օրենքում լրացումները, որոնք ենթքդրում էին հանել բանկային գաղտնիքի նկատմամբ եղած սահմանափակումները։ Մասնավորապես, եթե նախկինոււմ կարելի էր բացահայտել միայն կասկածյալների և մեղադրյալների բանկային գաղտնիքը, ապա լրացոումներով այդ սահմանափակումը վերացվում էր։

Միաժամանակ նախատեսված էին երաշխիքների և սահմանափակումների կոնկրետ մեխանիզմներ։ Մասնավորապես, խստացվել էին միջնորդություններ (տեղեկություններին հասանելիություն ստանալու համար՝ խմբ) ներկայացնելու նկատմամբ պահանջները, ինչպես նաև սահմանվել էր երաշխիք դատախազության վերահսկողության տեսքով, ընդհուպ մինչև միւջնորդություն ներկայացնելու համար գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի համաձայնություն ստանալը։

Միևնույն ժամանակ, օրենքը ստորագրելիս Հայաստանի նախագահի մոտ կասկածներ էին ի հայտ եկել այդ փոփոխությունների վերաբերյալ, և նա փետրվարի 6-ին այդ հարցով դիմել էր Սահմանդրական դատարան։

Քննարկման արդյունքում ՍԴ-ն որոշել է խորհրդարանի կողմից ընդունված` “Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին” օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին (Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը), 75 (Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը), 78 (Համաչափության սկզբունքը) և 79-րդ (Որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող:

Բացի այդ, Սահմանադրական դատարանը որոշել է Ազգային ժողովի կողմից ընդունված` “Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին” օրենքը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող։