Բավ է պառակտվել
15-12-2015 12:43

ՌԴ ՍԴ-ին թույլ է տվել անտեսել միջազգային դատարանների վճիռները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրինագիծ է ստորագրել, ըստ որի Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանին իրավունք է տվել որոշել` կատարե ՞լ, թե՞ ոչ Մարդու իրավունքների և ազատությունների միջպետական մարմինների, առաջին հերթին՝ ՄԻԵԴ¬ի որոշումները, որոնք կայացվել են Ռուսաստանի դեմ բողոքի հիման վրա: Փաստաթուղթը դրվել է քվեարկության միանգամից երկրորդ և երրորդ ընթերցմամբ: Ուղղումներ են մտցվել գործող «ՌԴ Սահմանադրական դատարանի մասին» օրենքում: Համաձայն ընդունված օրենքի` Սահմանադրական դատարանը նմանատիպ վճիռների նկատմամբ որոշում կայացնելիս առաջնորդվում է Ռուսաստանի Սահմանադրության գերակայությամբ: Պետդումայում հայտարարել են, որ գործող օրենսդրություն ներմուծվող փոփոխությունները հարցականի տակ չեն դնում ՌԴ¬ ի`միջազգային պարտավորությունները պահպանելու դիրքորոշումը: Այդ դասակարգման մեջ են մտնում Եվրոպայի խորհրդում ստեղծված կազմակերպությունները եւ տարբեր միջազգային կառույցները, օրինակ, ՄԱԿ մարդու իրավունքների հանձնաժողովը։ Օրենքը կվերաբերի նաեւ ՄԱԿ միջազգային դատարանների որոշումներին։