Բավ է պառակտվել
26-06-2019 13:38

Ո՞վ պետք է լինի Հայաստանի Սահմանադրական դատարանի ղեկավարը․ դատավոր, սուբյեկտիվություն, անօրինականություն՝ մեկնաբանում են պատգամավորները

Հայաստանի Սահմանադրական դատարանի ղեկավարը պետք է լինի դատավոր, այլ ոչ՝ Սահմանադրական դատարանի անդամ, չորեքշաբթի խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարել է “Իմ քայլը” խմբակցության անդամ, պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը:

Ի՞նչ է տեղի ունեցել

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ ստանձնել է Սահմանադրական դատարանի ղեկավարի լիազորությունները: Գրիգորյանի դիրքորոշման համաձայն, միայն սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ընտրված դատավորները (2017-ի դեկտեմբերի հանրաքվեից հետո) իրավունք ունեն որոշումներ կայացնել:

Այս պահին այդպիսիք են միյան նա և դատավոր Արման Դիլանյանը: Ավելին, քանի որ Դիլանյանն այս պահին բացակայում է երկրից, Գրիգորյանը հայտարարել է, որ երդում տալով ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները:

Բանն այն է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահը Հրայր Թովմասյանն է,․ նա Սահմանադրական դատարանի անդամ է ընտրվել 2018 թվականի մարտի 2-ին, իսկ մարտի 21-ին դարձել է նախագահ: Պաշտոնապես նա վայր չի դրել ՍԴ ղեկավարի լիազորությունները: Թովմասյանը դեռևս չի մեկնաբանել Գրիգորյանի հայտարարությունը և իրավիճակն ամբողջությամբ:

Անշուշտ՝ դատավո՛ր

Ըստ Կարապետյանի, Սահմանադրության անցումային դրույթները հակասական են և դեռևս պետք է հստակեցվեն: “Բայց կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի նախագահը պետք է լինի դատավոր,, իսկ Սահմանադրական դատարանն ունի միայն երկու դատավոր”, - ասել է պատգամավորը:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ քաղաքական ուժը ՍԴ ղեկավարի փոխելու մասին որոշումներ չի ընդունում:

Իսկ նույն խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն առաջարկել է դեռևս զերծ մնալ մեկնաբանություններից, քանի որ Սահմանադրական դատարանի անդամներն իրենք են քննարկում իրավիճակը և սխալ է հիմա անձնական ներկայացնելը:

Սահմանադրությունը չի առաջնորդվում սուբյեկտիվությամբ

“Լուսավոր Հայաստան” խմբակցության անդամ Անի Սամսոնյանը կոչ է արել Սահմանադրության քննարկման ժամանակ չղեկավարվել մեկ անձի սուբյեկտիվ կարծիքով:

“Սահմանադրական դատարանի ներկայիս ղեկավար Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով դատավոր է, և Սահմանադրության նորմերի վերաբերյալ որևէ միանձնյա մեկնաբանություն մեզ համար անընդունելի է: Այս հարցի վերաբերյալ որոշումը կարող է ընդունել միայն Սահմանադրական դատարանը”, - ասել է Սամսոնյանը:

Նա նշել է, որ չնայած Գրիգորյանի հայտարարություններին, վերջինս դեռ չի ստանձնել Սահմանադրական դատարանի ղեկավարի պաշտոնը, և դա կարող է հանգեցնել լուրջ խնդիրների:

«Մի իրավաբան չի կարող լինել օրենքի աղբյուր, սահմանել և մեկնաբանել Սահմանադրության նորմերը, որպեսզի դրանք պարտադիր դառնան կիրարկելու։ Սա սխալ է և, ավելին, Սահմանադրությունը պաշտպանում է մեզ նման պատահական մեկնաբանություններից, և անցումային դրույթներում ամրագրված է ՍԴ անդամների՝ որպես անդամներ, այլ ոչ՝ դատավորներ կարգավիճակը մինչև ժամկետը լրանալը”, - ասել է Սամսոնյանը:

Խմբակցության մեկ այլ անդամ՝ Կարեն Սիմոնյանն, իր հերթին, նշել է, որ Թովմասյանը Սահմանադրական դատարանի ղեկավար է ընտրվել համապատասխան իրավական ակտով՝ Ազգային ժողովի որոշմամբ և այլն, իսկ եթե Գրիգորյանը համարում է դրանք վիճահարույց՝ կարող է վիճարկել դրանք վարչական դատարանում։

Լեգիտիմությունը կասկածելի՞ է

“Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը նշել է, որ վերջերս առաջացել են խնդիրներ, որոնք բարձրաձայն հայտարարությունների հետևանքով դարձել են բուռն քննարկումների պատճառ:

«Հետաքրքիր է, որ Գրիգորյանը հայտարարում է նախագահի ոչ լեգիտիմության մասին, այնուհետև առաջադրվում է վերջինիս կողմից և ընտրվում Սահմանադրական դատարանի անդամ, որից հետո հանդես է գալիս բարձրաձայն հայտարարություններով”, - ասել է Տոնոյանը:

Նա նշել է, որ դատական համակարգում տեղի ունեցող գործընթացները պետք է դիտարկվեն իրավական դաշտում,, և կառավարության բոլոր ճյուղերը պետք է իրականացնեն իրենց գործունեությունը լիարժեք և արդարացի: