Բավ է պառակտվել
19-09-2019 14:02

Ովքե՞ր են ԱԱԾ և Ոստիկանապետ ժամանակավոր պաշտոնակատարները

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի տեղակալ, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հայտնեց նաև Ոստիկանության պետի առաջին տեղակալ, գնդապետ Արման Սարգսյանին ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:
«Ուզում եմ հաջողություն մաղթել և շնորհավորել մեր գործընկերներին: Ֆորմալ առումով մենք սպասում ենք նախագահի կողմից համապատասխան հրամանագրի ստորագրմանը և հրապարակմանը» ,- ասաց վարչապետը։
Նշենք,որ լրագրողների հետ զրույցում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նիստից հետո հայտարարել էր․որ «Երկու պաշտոնյաների գործունեությունը վարչապետին չի գոհացրել, չի բավարարել … Նրանք չեն գոհացրել վարչապետին իրենց գործառույթների շրջանակներում, իրենց պաշտոնում»։


Արմինե Գևորգյան