Բավ է պառակտվել
26-11-2019 16:48

Ո՚վ կամազներ նվիրել Երևանին,և ի՚նչու է իշխանությունը գաղտնի պահում

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ասում, որ գործարար Սամվել Ալեքսանյանը կամազներ է նվիրել Երևանի քաղաքապետարանին, բայց դեռևս պարզ չէ նվիրաբերած կամազների քանակը: Խաժակյանը հույս ունի, որ Ալեքսանյանի քաղաքական անցյալը չհիշող քաղաքային իշխանություններն այդ առումով պարզաբանումներ կներկայացնեն։

«Այն ուժը, որը յուրաքանչյուր նոր բեռնատարը նկարում և տարածում է, այսօր չի հայտնում՝ այդ մեքենաներն ումից են ստացվել և ինչի դիմաց։ Եթե ամիսներ շարունակ այս ինֆորմացիան պահել են, ես այստեղ խնդիր եմ տեսնում», - ասաց բանախոսը։

Խմբակցության մեկ այլ անդամ Անի Խաչատրյանն էլ ասում է, որ երկու տասնյակ մեքենաների նվիրատվության գործընթացն իրականացվել է գաղտնի:

«Նոր իշխանության համար թափանցիկությունը շատ կարևոր է։ Գաղտնիության խնդիրն ինչո՞ւմ է, գուցե դա նախկին գործարարների մեղքերի քավությունն է, ովքեր աշխատել են հարկերից ազատված։ Բայց հարց է՝ ինչո՞ւ է այդ ամենը գաղտնի պահվել», - հարց հնչեցրեց ավագանու անդամը։
Խաժակյանը այսօր հանդես եկավ նաև հայտարարությամբ այն որ Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը հանրային քննարկման է դրվել օրենքի խախտմամբ և առանց չեղարկված կետերի վերաբերյալ պատճառանությունների:

«Մենք պնդելու ենք, որ այն դեկտեմբերին չպետք է քննարկվի։ Քաղաքապետը սահմանված կարգով մինչև 2020 թվականի մարտի 1-ը պետք է հաշվետվություն ներկայացնի, որից հետո, եթե կարողանա հիմնավորել, որ, օրինակ, կինո «Հայրենիքի» խաչմերուկում նոր ճանապարհային հանգույց կառուցելու հետ կապված խոչընդոտներ կան, նոր միայն այդ դեպքում հնարավոր լինի նախագծում փոփոխություն իրականացնել», - ընդգծեց բանախոսը։

Դավիթ Խաժակյանի խոսքով՝ քաղաքային իշխանությունները հրաժարվել են ավելի վաղ երևանցիներին տված իրենց խոստումներից և այժմ փորձում են իրականացնել համեմատաբար թեթև ծրագրեր։

 

Արմինե Գևորգյան