Բավ է պառակտվել
01-10-2019 13:25

Ո՞վ դիմավորեց ՌԴ նախագահ Պուտին Երևանում (Տեսանյութ)


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Երևան, որտեղ տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների գագաթնաժողովը:
Օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Սակայն ՌԴ նախագահին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցեն նաեւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու են նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:
Նշենք,որ նախանշված է Պուտինի առանձին հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանանիի հետ:

 

Արմինե Գևորգյան