Բավ է պառակտվել
27-02-2023 13:35

Լաչինի միջանցքը պետք է լիարժեք բացվի. ԱՄՆ դեսպանությունը՝ ՄԱԿ-ի դատարանի որոշման մասին

Ի պատասխան Հանրային հեռուստատեսության հարցման՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման վերաբերյալ:

«Արդարադատության միջազգային դատարանի որոշումը վերահաստատեց միջազգային հանրության ընդհանուր դիրքորոշումն առ այն, որ Լաչինի միջանցքը պետք է լիարժեք բաց լինի մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար»,- ասել են դեսպանությունից։

Նշվել է, որ պետքարտուղար Բլինքենն այս մասին ուղղակիորեն փաստել էր նախագահ Ալիևի հետ փետրվարի 18-ին Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ։

Փետրվարի 22-ին Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայով միջանկյալ միջոցներ կիրառելու մասին» և պարտավորեցրեց Ադրբեջանին չխոչընդոտել «Լաչինի միջանցքով» բեռների, մարդկանց և տրանսպորտի ազատ տեղաշարժը երկու ուղղություններով: Դատարանը չբավարարեց Հայաստանի մեկ այլ պահանջ Արցախի գազամատակարարման ու էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ։