Բավ է պառակտվել
06-03-2014 12:39

«Ադրբեջանում պահվող Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված գործողություններն անցնել են ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ».Լ.Ալավերդյան

«Ադրբեջանում պահվող Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված գործողություններն անցնել են ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ և այս պահին փնտրվում է այն երկիրը, որը կհամաձայնի ընդունել Հակոբ Ինջիղուլյանին»,-նման հայտարություն արեց, այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: «Իմ շուրջ 20 տարվա փորձը ցույց է տվել, որ երբ Ադրբեջանի կողմից հայտարարվում է, թե ռազմագերին երրորդ երկիր տեղափոխվելու ցանկություն է հայտնել, նա հայրենիք չի վերադարձվում, համենայնդեպս, նման բան դեռ չի եղել՚,-նշեց Լարիսա Ալավերդյանն ու ավելացրեց, որ եթե նման բան լինի, դա կլինի առաջին դեպքը: «Անազատության մեջ գտնվող անձին ցույց են տալիս այն, ինչ ուզում են ցույց տալ: Օրինակ՝ որոշները սոցցանցերում նրան դավաճան համարեցին, բայց վստահ եմ, որ նա և բոլոր զինվորները գիտեն՝ ՀՀ-ում իրավական և բարոյական հետապնդումների գերությունից վերադարձածները չեն ենթարկվում: Օր առաջ Հակոբ Ինջիղուլյանի երրորդ երկրում հայտնվելը լավագույն ելքը կլինի»,- շեշտեց նա:

Անրադառնալով Հակոբ Ինջիղուլյանի ֆիզիկական և առողջական վիճակին, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը կարծիք հայտնեց, որ այն անձանց հետ, որոնց պետք է երրորդ երկիր տեղափոխեն, հասկանալի պատճառներով, համեմատաբար մեղմ են վարվում: