Բավ է պառակտվել
18-04-2016 12:54

Լավրովը ֆրանսիացի գործընկերոջ հետ կքննարկի ԼՂ խնդիրը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 19-ին կհանդիպի Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ և կքննարկի Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։ Այդ մասին ասված է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվության բաժնի հաղորդագրությունում: 
«Բանակցությունների ընթացքում նախարարները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցում փոխգործակցության հարցը, նաև՝ միջազգային խնդիրների կարգավորման ընթացքը, ներառյալ՝ իրավիճակն Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում և, ընդհանուր, Մերձավոր Արևելքում»,- հայտնել են գերատեսչությունից։ 
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնության ալիքի առնչությամբ կքննարկվեն հետագա քայլերը, որոնք պետք է համաձայնեցնեն երկու երկրների արտգործնախարարությունները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ»։ 
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։