Բավ է պառակտվել
23-09-2023 20:46

ԵՄ-ն Վաշինգտոնի հետ իրենց ծառայություններն են պարտադրում Երևանին ու Բաքվին՝ ապակայունացում բերելով․ Լավրով

Եվրամիությունն այժմ իր միջնորդական ծառայություններն է պարտադրում Ադրբեջանին և Հայաստանին՝ ԱՄՆ-ի հետ միասին ապակայունացում բերելով Հարավային Կովկաս։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներն ամեն կերպ կնպաստեն ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ կյանքի հաստատմանը, հաղորդում է Paragraph-ը։

«Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի, վստահության ամրապնդման ժամանակը»,-ասել է նա։