Բավ է պառակտվել
22-06-2022 11:24

Լավրովն ու Ալիևը առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ Զախարովա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն կդարձնի հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի,2021թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի իրականացմանը: Հիշեցնեմ, որ դրանք կոչված էին ապահովելու ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը և Հարավային Կովկասը վերածել է խաղաղության, կայունության և բարգավաճման գոտի»,- չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

Լավրովը հունիսի 23-24-ը աշխատանքային այցով կգտնվի Ադրբեջանում։