Բավ է պառակտվել
20-05-2021 10:32

Լավրովն ու Բլինկենը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպման ընթացքում, ի թիվս միջազգային օրակարգի այլ թեմաների՝ քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Տեղեկությունը նշված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ Ռեյկյավիկում Արկտիկական խորհրդի նախարարական նստաշրջանի շրջանակում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ տարածված գրավոր հայտարարության մեջ։ Հանդիպումը գրեթե երկու ժամ է տևել:

«Քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման ուղիները»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ նշել է դիվանագետը։