Բավ է պառակտվել
10-05-2016 08:58

Լավրովը և Քերին հեռախոսով քննարկել են Ղարաբաղը և Սիրիան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսով քննարկել են Սիրիան, ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ուշադրության կենտրոնում են եղել Ռուսաստանի և ԱՄՆ-ի, որպես Սիրիայի աջակցության միջազգային խմբի անդամների ջանքերը այդ երկրում հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Նախարարը եւ պետքարտուղարը նաեւ շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա առիթով և ընդգծել են Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ պատմական ճշմարտության պահպանման կարեւորությունը:

Քնարկվել են նաև միջազգային հարցեր, ներառյալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրները: