Բավ է պառակտվել
11-03-2022 10:56

Լավրովն ու Միրզոյանը քննարկել են Փաշինյանի Ռուսաստան այցի նախապատրատման հարցեր

Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը նոխօրեին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում քննարկել են երկկողմ օրակարգային արդի հարցեր, հաղորդվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։

Քննարկվել է ս․թ․ ապրիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան պաշտոնական այցի նախապատրաստումն, ինչպես նաև երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ կազմակերպվելիք մի շարք այլ միջոցառումներ։

Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Նախարարները վերահաստատել են երկրների հանձնառությունը Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը, քննարկվել են Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված քայլերը։

Ճշտվել են ընդհանուր ինտեգրացիոն միություններում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում համագործակցությունը խթանելու մոտեցումները։ Հայկական կողմը, որպես ՀԱՊԿ-ում նախագահող, տեղեկացրել է կազմակերպության գործունեությունը բարելավելու ծրագրերի մասին։

Անդրադարձ է կատարվել նաև մի շարք այլ միջազգային հարցերի, այդ թվում՝ եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկների համատեքստում։

Նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, որ իր այցը Ռուսաստան նախատեսված է այս տարվա ապրիլի 9-ին։