Բավ է պառակտվել
12-05-2022 15:49

Լավրովն ու Միրզոյանը հանդիպում են անցկացնում Դուշանբեում

Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը հանդիպում են անցկացնում Դուշանբեում։

«Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները հանդիպում են անցկացնում Դուշանբեում», - գրել է Telegram-ում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դուշանբում նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։

Հինգշաբթի ավելի վաղ Լավրովը հանդիպում է անցկացրել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։