Բավ է պառակտվել
02-07-2016 15:12

Լավրովն ու Շտայնմայերը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից երկուսի՝ Ռուսաստանի ու Գերմանիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջից:
«Քննարկվել են ԼՂ խնդրի կարգավորման առաջընթացի հեռանկարները՝ հաշվի առնելով Գերմանիայի ԱԳ նախարարի՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքները»,-ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջում:

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ: Դրա ընթացքում քննարկվել են նաև ռուս-գերմանական երկկողմ հարաբերությունների օրակարգը, ուկրաինական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված բանակցությունների ընթացքը: Հիշեցնենք, որ Շտայնմայերը հունիսի 29-30-ը Հայաստանում էր: Տարածաշրջանային այցի ընթացքում նա այցելել է Վրաստան ու Ադրբեջան: ՌԴ ԱԳՆ-ից հայատարարել են, որ հուլիսի 4-ին Հայաստան կժամանի նախարար Սերգեյ Լավրովը: