Բավ է պառակտվել
02-02-2023 18:14

Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելությունը կարող է տեղակայվել 1-2 օրվա ընթացքում. Լավրով

Հայ-ադրբեջանական սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն տեղակայելու առաջարկը մնում է արդիական: Այն կարող է տեղակայվել 1-2 օրվա ընթացքում, եթե Երևանը շահագրգռված լինի դրանում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Երբ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ուղիներ փնտրել Կովկասում իրավիճակի կայունացման համար, ՀԱՊԿ-ը նույնպես պատրաստ է օգնել»,- ասել է Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին և «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։
Նա հիշեցրեց, որ երբ 2022 թվականի սեպտեմբերին բռնության ալիք եղավ (Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանի մոտ - խմբ.) և երկու կողմից զոհվեց մոտ 300 մարդ, Երևանից հարցում ստացվեց, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անմիջապես փորձագետների հատուկ առաքելություն ուղարկեց, մեկնեց սահման և ներկայացրեց ՀԱՊԿ առաքելության տեղակայման ծրագիր Հայաստանի՝ Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանակից տարածքում։
«Այն վաղուց պատրաստ էր, բայց հայկական կողմն ինքը մեզ չէր շտապեցնում, արդյունքում երևանյան գագաթնաժողովի շրջանակում մենք վերջնականացրինք համապատասխան որոշման տեքստը, սակայն հայ գործընկերներն ասացին, որ որոշումը նրանց պետք է միայն այն դեպքում, եթե դատապարտի Ադրբեջանի գործողությունները»,- ասել է նախարարը։
Սակայն, նրա խոսքով, ՀԱՊԿ-ում ոչ բոլորն էին պատրաստ այս քայլին, և ոչ միայն այն պատճառով, ոչ այն պատճառով, որ ցանկացել են պաշտպանել կողմերից մեկին կամ չաջակցել մյուսին.
«Պարզապես հիմնախնդիրը տասնամյակների բարդ և բազմաշերտ պատմություն ունի: ՀՀայաստանը երկար տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները: Ռուսաստանը խնդիրը լուծելու բազմաթիվ տարբերակներ էր առաջարկում: Դրանց դեռ Հայաստանի նախորդ իշխանությունները այնքան էլ դրական չէին վերաբերվում՝ ցանկանալով պահել այն տարածքները, որոնց երբեք չեն հավակնել։ Այնպես որ, Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը»,- կարծում է ՌԴ ԱԳ նախարարը։
Նրա խոսքով, այն բանից հետո, երբ Հայաստանը և Ադրբեջանը Եվրամիության հետ փաստաթուղթ են ստորագրել՝ պատրաստակամություն հայտնելով խաղաղության պայմանագիր կնքել Ալմա-Աթայի հռչակագրի պայմաններով, Մոսկվան դժվարանում է իր հետագա քայլերի հետ կապված որոշումներ կայացնել:

«Որովհետև Ալմա-Աթայի հռչակագրում ասվում է, որ նոր պետությունների միջև սահմաններն անցնելու են Խորհրդային Միությանխոսքը նաև Հայկական և Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություննների մասին է: Վերջինիս կազմում էլ հենց ներառված էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով, այն փաստը, որ ՀԱՊԿ-ն այս դժվարին իրավիճակում խաղաղապահ գործողության տեղակայման ծրագիր նախապատրաստեց, շատ կարևոր ձեռքբերում էր։
«Առաջարկը դեռ սեղանին է, և եթե մեր հայ դաշնակիցները, բարեկամները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել բառացիորեն մեկ-երկու օրվա ընթացքում»,- ամփոփել է ՌԴ ԱԳ նախարարը։