Բավ է պառակտվել
17-12-2018 16:53

Մոսկվան և Երևանը Հայաստանում օտարերկրացի զինվորականների բացակայությունը երաշխավորող փաստաթութ են նախապատրաստում․ Լավրով

 

Երկուշաբթի, դեկտեմբերի 17-ին, պատասխանելով “Կոմսոմոլսկայա պրավդա” թերթի թղթակիցների հարցերին, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Երևանն ու Մոսկվան փաստաթուղթ են մշակում, որով երաշխավորվելու է օտարերկրացի զինվորականների բացակայությունը Հայաստանում։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ՌԴ դիվանագետների թիվն ԱՊՀ ցանկացած երկրում մի քանի անգամ փոքր է, քան Միացյալ Նահանգներինը։

“Անշուշտ, նրանք քանակական առավելություն ունեն։ Մենք չենք կարող, ինչպես նրանք, հայելային կերպով նման խամաճիկային կազմակերպություններ ստեղծել։ Եվ ճշմարիտ չէ, որ մենք չենք աշխատում քաղաքական բոլոր ուժերի հետ ԱՊՀ երկրներում։ Աշխատում ենք համակարգային բոլոր ընդդիմադիրների հետ։ Ոչ համակարգային, ընդհատակյա ընդդիմության հետ չենք աշխատում։ Հավանաբար, մենք հեղափոխությունների նկատմամբ իմունիտետ ենք ձեռք բերել։ Մենք ինքներս մեկ հեղափոխություն չէ, որ ապրել ենք, և չենք ցանկանում այն որևէ այլ երկրի։ Այստեղ հարկավոր է փափուկ ուժ․մշակույթի, սպորտի, կրթության զարգացում”,- ասել է նախարարը kp.ru կայքով հեռարձակման և “Կոնսոմալսկայա պրավդա” ռադիոկայանի եթերում։
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը “Կոմսոմոլսկայա պրավդա” թերթի թղթակիցների հետ քննարկել է Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող արդի թեմաներ և պատասխանել է ընթերցողների հարցերին։