Բավ է պառակտվել
23-09-2023 20:51

Մոսկվան հույս ունի, որ հայ ժողովուրդն իր պատմությունը կապում է Ռուսաստանի հետ․ Լավրով

Մոսկվան հույս ունի, որ հայ ժողովուրդն իր պատմությունը կապում է Ռուսաստանի հետ, այլ ոչ թե նրանց, ովքեր գտնվում են օվկիանոսից այն կողմ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք կայուն համոզմունք ունենք, որ հայ ժողովուրդը հիշում է մեր ընդհանուր պատմությունը և իր պատմությունը կապում է Ռուսաստանի և այլ բարեկամ երկրների հետ, առաջին հերթին՝ այդ տարածաշրջանի երկրների, այլ ոչ թե նրանց հետ, ովքեր գտնվւոմ են օվկիանոսից այն կողմ»,-ասելէ նա ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա հավելել է, որ «հայկական ղեկավարությունը պարբերաբար յուղ է լցնում կրակի վրա»։ - Հայաստանում կա հզորագույն լոբբի՝ ի դեմս ոչ կառավարական կազմակերպությունների, որոնք փորձում են խարխլել Ռուսաստանի ազդեցությունը երկրում, ասել է ՌԴ արտգործնախարարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Փաստ է, որ Հայաստանում, ինչպես և ընդհանրապես նախկին Խորհրդային Միության մի շարք այլ երկրներում կա հզորագույն լոբբի՝ ի դեմս ստեղծված, այդ թվում նաև արևմտյան շատ հիմնադրամների, ոչ կառավարական կազմակերպությունների մի շերտի, որոնք առաջ են տանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շահերը, իսկ այդ շահերը կայանում են նրանում, որ այնտեղ խարխլվի Ռուսաստանի ազդեցությունը։ Նման կազմակերպություններն այնտեղ շատ են»,-ասել է Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք դրան վերաբերվում ենք որպես արհեստականորեն սրվող կրքերի։ Մենք գիտենք, թե ով է շահագրգռված դրանում և ով է ղեկավարում այն: Ցավոք, հայկական ղեկավարությունը պարբերաբար յուղ է լցնում կրակի վրա»,-հավելել է նա։

Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ դեպի Երկրի արբանյակ
ԱՄՆ-ը մեկնաբանել է Լավրովի՝ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանից «դուրս մղելու» փորձերի մասին հայտարարությունը
Ռուսաստանը խորապես շահագրգռված է, որ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատվի․ Լավրով
Մոսկվայում մեկնարկել են Լավրով-Միրզոյան-Բայրամով բանակցությունները
Հայաստանի դպրոցներում կդսավանդվի կրոնի և ՀԱԵ պատմություն․ նախարար