Բավ է պառակտվել
14-10-2021 17:20

Լավրովը մտադիր է Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկել երկկողմ հարաբերություններին և Ղարաբաղին առնչվող հարցեր

Մինսկում մեկնարկել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հանդիպումն իր հայաստանյան գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։

«Վերջերս ձեզ հետ մանրամասն շփվել ենք Մոսկվայում, բայց այսօր կարելի Է քննարկել թե՛ երկկողմ բնույթի, թե՛, անշուշտ, տարածաշրջանի ինչ-որ լրացուցիչ հարցեր: Ղարաբաղը միշտ պետք Է արժանանա մեր ուշադրությանն»,- ասել Է Ռուսաստանի նախարարը հանդիպման սկզբին:
Ինչպես սպասվում Է, ավելի ուշ Մինսկում կկայանա ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը։