Բավ է պառակտվել
22-01-2015 09:45

Լավրովը չի բացառել ՇՀԿ Իրանի համագործակցության հավանականությունը

Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) իրատեսական է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Իրանը դիմել է որպես ՇՀԿ անդամ ընդունվելու խնդրանքով: Կարծում եմ, որ այդ իրատեսական է, հատկապես Իրանի միջուկային ծրագրի կարգավորման զարգացման հնարավորության դեպքում՝ հաշվի առնելով այն փաստը, որ ՇՀԿ անդամակցության պայմանները ենթադրում են ՄԱԿ-ի կողմից անդամ-երկրի նկատմամբ սահմանված որևէ պատժամիջոցների բացակայություն», - ասել է Լավրովը Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ ՇՀԿ լայնացումը կդառնա Ուֆայում այս ամռանը նախատեսվող խորհրդաժողովի հիմնական թեման: «Նախ և առաջ մենք կուսումնասիրենք ՇՀԿ ընդունվելու մասին Հնդկաստանի և Պակիստանի հայտերը», - նշել է Լավրովը: