Բավ է պառակտվել
18-01-2021 14:16

Լավրովը՝ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության գաղտնի հավելվածների և Արցախը Ռուսաստանին միանալու մասին հայտարարության մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում ասել է, որ Ղարաբաղում հակամարտության կողմերը ճշտում են գերիների անվանական ցուցակները փոխանակում իրականացնելու համար։

Լավրովը նաև ասաց, որ Ռուսաստանը մտադրություն չունի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և մտցնել այն Ռուսաստանի Դաշնության կազմ: Այս մասին ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի Դաշնության կազմ մտցնելու էկզոտիկ առաջարկի վերաբերյալ․ ինչպես ես եմ հասկանում, Ղարաբաղի անկախությունը ոչ մեկի կողմից ճանաչված չէ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության։ Մեր մտքի ծայրով նույնիսկ այդպիսի բան չի անցնում։ Մենք ելնում ենք նրանից, որ այս տարածաշրջանի բոլոր հարցերը պետք է լուծվեն այստեղ տեղակայված երկրների և առաջին հերթին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև», - ասել է Լավրովը: Նա շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնության բոլոր ջանքերն ուղղված են լինելու այս տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և անվտանգություն ապահովող լուծում գտնելուն:

Լավրովը նաև ասել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնագիրը Ղարաբաղում զինադադարի մասին չի պարունակում գաղտնի հավելվածներ:
«Գաղտնի հավելվածներ չկան: Եվ ես չեմ տեսնումինչ թեմաներ կարող են ինչ-որ գաղտնիքների առարկա լինել»,- ասել է Լավրովը մամլո ասուլիսի ընթացքում։

Կոնստանտին Զատուլինի հարցազրույցը 168․am-ին
Ռուս խաղաղապահ ուժերը բերվել են Լեռնային Ղարաբաղ
Եթե ավելի շուտ պայմանավորվեինք կլիներ 5 և 2 շրջանների ազատում, անարյուն և վերջնական քաղաքական կարգավորումով․ Լավրով
Մոսկվան թույլ չի տա Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի հայտարարության վերանայումը
Արցախյան հարցի որևէ լուծում չի կարող կիրառվել, եթե այն անընդունելի է Հայաստանի և Արցախի համար