Բավ է պառակտվել
04-10-2021 17:24

Լավրովը Հայաստանի ԱԺ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգության և հետկոնֆլիկտային վերականգնման հարցերը

Երկուշաբթի Մոսկվայոում կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ, որը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում ռուս-հայկական հարաբերությունների արդիական ասպեկտները, փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների միջոցով` խորհրդարանական բաղադրիչի շեշտադրմամբ:

Կողմերի ոուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանում անվտանգության և հետկոնֆլիկտային վերականգնման խնդիրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

«Հանդիպումն անցել է փոխվստահության և կառուցողական մթնոլորտում, որը բնորոշ է ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններին»,-ասվում է հայտարարությունում: