Բավ է պառակտվել
22-02-2023 19:55

Լավրովը Բաքվում կքննարկի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հարցեր

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ը կայցելի Ադրբեջան, որտեղ կհանդիպի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Այցը նվիրված է 2022 թվականի փետրվարի 22-ին ՌԴ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև բարձր մակարդակով դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրման 1-ամյակին։

«Բաքվում կայանալիք երկխոսության ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակը,արդիական տարածաշրջանային և միջազգային խնդիրները, հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ին»,- ասել է նա։

Նրա խոսքով, Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև կնքված փաստաթղթերը տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հիմնական տարրն են։

«Դրանք պետք է նպաստեն Հարավային Կովկասը խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու վերածմանը», - ասել է Զախարովան։