Բավ է պառակտվել
22-04-2016 13:45

Լավրովը մեղադրում է Անկարային

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները չեն օգնում ճգնաժամի լուծմանը, կարծում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը

Թուրքիայի հայտարարությունները` Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, պատերազմի կոչեր են, Երևանում ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Կարծում եմ` այն հայտարարությունները, որոնք հնչեցին թուրքական իշխանության շուրթերից, բացարձակապես անընդունելի են մի պատճառով` դրանք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր էին, հակամարտությունը ուժի միջոցով լուծելու կոչեր: Իսկ դա արմատապես հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը»,- Երևանում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով` «ցավոք, մենք արդեն սովորել ենք թուրքական ղեկավարության նման հնարքներին»:

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմն էլ հայտարարում է, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։