Բավ է պառակտվել
29-12-2014 15:50

Լավրովը ԵՏՄ մասին պայմանագիրը ռուսական դիվանագիտության հաջողությունն է համարում

Ռուսական դիվանագիտության աներկբա հաջողությունը, միջազգային եւ տարածաշրջանային կայունության ամրապնդման գործում խոշոր ավանդը դարձավ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրումը, որը կսկսի գործել 2015թ. հունվարի 1-ից: Այս մասին «Ինտերֆաքսի» հետ զրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Հաշված օրեր անց դրա լիիրավ անդամ կդառնա Հայաստանը: Դեկտեմբերի 23-ին ստորագրվեց Ղրղըզստանի անդամակցության պայմանագիրը: ԵՏՄ-ին միանալու կամ դրա հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքելու՝ տարբեր պետությունների ձգտումը վկայում են նախագծի հաջողված լինելու մասին, հաստատում դրա պահանջվածությունը», - ասել է նա: Լավրովը նաեւ նշել է, որ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության շրջանակում աշխատանք են իրականացրել Կազմակերպության դերն ու ներուժը բարձրացնելու, գործընկերների հետ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգությունը եւ կայունությունը պահպանելու նպատակով, հակազդել բազմազան սպառնալիքների, այդ թվում նաեւ Աֆղանստանի տարածքից եկող: «Ռուսաստանն ակտիվ աջակցել է ներուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, հետեւողականորեն հանդես եկել հանուն հրադադարի եւ երկարատեւ հաշտության հաստատման: Նման ջանքերի արդյունքն է Մինսկի պայմանավորվածությունների ձեռքբերումը, որը շրջանակներ է սահմանել՝ իրավիճակի լարվածությունը թոթափելու համար: Շնորհիվ մեր հետեւողական քաղաքականության՝ հաջող ավարտվել է Սիրիայի քիմիական ապառազմականացումը: Անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի սիրիացիներին օգնենք համազգային խաղաղության եւ համաձայնության հասնել: Ռուսական կողմի առաջ քաշած աստիճանական եւ փոխադարձ սկզբունքները, մեր մի շարք գաղափարները եւ առաջարկները նպաստել են Իրանի եւ «վեցյակի» բանակցություններում առաջընթացին», - ասել է Լավրովը: