Բավ է պառակտվել
25-05-2016 08:03

Լավրովը խոստացել է չեզոքացնել ՆԱՏՕ-ից եկող սպառնալիքը

Ռուսաստանը կձեռնարկի միջոցառումներ՝ իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի մեծացման պատճառով ազգային անվտանգության սպառնալիքների չեզոքացման համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Անշուշտ, չենք կարող անտեսել աճող բացասական միտումները, որոնք ծավալվում են Եվրոպայում ուժերի ռազմավարական հաշվեկշռի գիտակցված խարխլման ուղղությամբ ՆԱՏՕ-ի վերցրած կուրսի արդյունքում՝ ներառյալ ռուսական սահմանների մոտ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ներուժի ամրապնդումը, ԱՄՆ գլոբալ ՀՀՊ համակարգի եվրոպական հատվածի ստեղծումը»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ազգային անվտանգության համար առաջացող ռիսկերն ու սպառնալիքները չեզոքացնելու համար։

Միևնույն ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ում գերիշխում է առողջ բանականությունը, և որ դրա անդամները կհրաժարվեն առճակատման սխեմաների ստեղծումից։

Լավրովը նաև նշել է, որ Մոսկվան համոզված է ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավման հնարավորության հարցում։