Բավ է պառակտվել
19-05-2021 10:54

Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակներում առաջարկել է օգնել Երևանին և Բաքվին սահմանին իրավիճակի կարգավորման հարցում․ Լավրով

Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է օժանդակել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը սկսելու հարցում՝ երկրների միջև սահմանային միջադեպը հարթելու նպատակով։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի Դուշանբեում իր տաջիկ գործընկեր Սիրոջիդին Մուխրիդդինի հետ մամլո ասուլիսում։

«Երեկ մենք արդեն ոչ ֆորմալ ռեժիմով սկսել ենք ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը, քննարկել են մեր հայ գործընկերների խնդրանքը և Երևանի ու Բաքվի հարաբերությունների վիճակը»,- հայտնել է Լավրովը։

Նա նշել է, որ մանրամասն տեղեկացրել է ՀԱՊԿ իր գործըկերներին ջանքերի մասին, որոնք գործադրում է Ռուսաստանի Դաշնությունը միջադեպի կարգավորման համար, որը ծագել է սահմանների միջազգային-իրավական ձևավորման բացակայության հետևանքով։

«Ըստ կողմերի հետ նախնական պայմանավորվածության՝ ՌԴ-ն օգնություն է առաջարկել սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը սկսելու հարցում, հանդես գալով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությամբ, որին Ռուսաստանը կկարողանա մասնակցել խորհրդատուի, միջնորդի կարգավիճակով»,- ասել է ՌԳ ԱԳ նախարարը։

Մայիսի 19-ին Դուշանբեում նախատեսված է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստ, որը հրավիրվել է Հայաստանի նախաձեռնությամբ հանրապետության հարավում՝ Ադրբեջանի հետ սահմանին իրադրության սրման կապակցությամբ։

Պաշտոնական Երևանը որակում է Ադրբեջանի գործողությունները, ում զինծառայողները ներխուժել են ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի տարածք, որպես ոտնձգություն ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ՝ կազմակերպության անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար: