Բավ է պառակտվել
15-12-2018 15:07

Հայաստանի կառավարության ձևավորումից հետո Ռուսաստանն ակնկալում է Ղարաբաղի շուրջ բանակցություններ․ Լավրով

Ռուսաստանն ակնկալում է, որ վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Երևանում կառավարության ձևավորումից հետո Ադրբեջանը և Հայաստանը կվերսկսեն Լենային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԳ ԱԳՆ ղելավար Սերգեյ Լավրովը, ով մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին։

“Երեկ ես շատ երկարատև և մանրամասն զրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, - ասել է ՌԴ ԱԳՆ ղոեկավարը։ - Մենք զգացել ենք նրա անկեղծ տրամադրվածությունը վերսկսել բանակցությունները՝ կառուցողական լուծում գտնելու համար”։ “Ռուսաստանը, որպես Ադրբեջանի և Հայաստանի մտերիմ գործընկեր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կանի ամենը, փոխհամաձայնության հասնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ”,-ընդգծել է նա։

Լավրովը հիշեցրել է, որ նախկինում արդեն շփումներ եղել են երկու երկրների ղեկավարների և արտգործնախարարների միջև, սակայն դրանք տեղի են ունեցել նախքան խորհրդարանական ընտրությունները: ”Այժմ, երբ արդեն այդ փուլը ետևում է, պետք է ձևավորվի կառավարություն, որից հետո, կարծում եմ, հայկական կողմը պատրաստ կլինի ադրբեջանցիների հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերսկսել բանակցային գործընթացը”,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։