Բավ է պառակտվել
16-03-2022 17:52

Ռուսաստանը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Լավրով

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամլո ասուլիսում։

«Կազմակերպվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, պարոն նախարարը [Չավուշօղլուն], անշուշտ, կպատմի այդ մասին։ Մենք ողջունում ենք երկու հարևան երկրների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման ընթացքն»,–ասել է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը։

Հայ-թուրքական հանդիպումների մասին

Ավելի վաղ Հայաստանն ու Թուրքիան նշանակել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրենց հատուկ ներկայացուցիչներին։

Հայ և թուրք հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանի և փորձառու դիվանագետ, ԱՄՆ թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, երկրորդ հանդիպումը՝ փետրվարի 24-ին Վիենայում։ ։
Հայաստանի ԱԳՆ-ն հատուկ ներկայացուցիչների դրական է գնահատել, նշելով, որ վերջնական նպատակը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարծեք կարգավորումն է։

Մարտի 12-ին Անթալիայում՝ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում, տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։