Բավ է պառակտվել
26-06-2019 12:26

Իրանի շուրջ իրադարձությունները զարգանում են շատ վատ սցենարով․Լավրով

Իրանի բարձրագույն ղեկավարության դեմ ԱՄՆ պատժամիջոցները նշանակում են, որ իրավիճակը զարգանում է շատ վատ սցենարով։ Այս մասին երեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

“Մենք մտահոգված ենք տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ Հերթական՝ անհատականացված պատժամիջոցները, որոնք նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից հայտարարվել են Իրանի բարձրագույն ղեկավարության դեմ, մտահոգիչ են և ազդանշան են ուղարկում, որ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով”,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նրա խոսքերով, այս իրավիճակը “հիշեցնում է 2003 թվականի իրադարձությունները, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ում հայտնվեց Կոլին Պաուելը (ով այն ժամանակ զբաղեցնում էր ԱՄՆ Պետդեպի ղեկավարի պաշտոնը) հայտնի սրվակով, երբ ԱՄՆ-ն մեկի մյուսի հետևից պատժամիջոցներ էր ընդունում Սադդամ Հուսեյնի (Իրաքի նախկին առաջնորդ) և Իրաքի դեմ”։ “Մենք բոլորս հիշում ենք, ինչով դա ավարտվեց։ Մայիսին (2003թ) ԱՄՆ-ն հայտարարեց Իրաքում ժողովրդավարության հաղթանակի մասին։ Հետևություններ արեք, ինչպես այդ ժողովրդավարությունը դրսևորվեց անցած 16 տարվա ընթացքում”,- ամփոփել է Լավրովը։

Թրամփը երկուշաբթի օրը ստորագրել է հրամանագիր, որով նախատեսվում է Իրանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել: Լրագրողների հետ զրույցում նա պարզաբանել է, որ նոր միակողմանի միջոցներն առաջին հերթին ուղղված են Իսլամական Հանրապետության առաջնորդ և հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի դեմ: Իր հերթին, ԱՄՆ Պետքարտուղար Սթիվեն Մնուչին հայտարարել է, որ «ընթացիկ շաբաթում պատժամիջոցների ցանկում նախատեսվում է ավելացնել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Պատժամիջոցներ են կիրառվել նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտային ստորաբաժանումներ) ութ հրամանատարի, այդ թվում` հունիսի 20-ին ամերիկյան հետախուզուկան անօդաչու սարքի ոչնչացման համար պատասխանատու գեներալի դեմ։