Բավ է պառակտվել
24-06-2019 14:43

Արևմուտքը աչք է փակում ռուսոֆոբիայի վրա Վրաստանում

Արևմտյան երկրները անտեսում են ազգայնականության և ռուսոֆոբիայի դրսևորումները Վրաստանում, հայտարարել է երկուշաբթի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուսական տարածաշրջանային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

“Արևմտյան կուրատորները պատրաստ են աչք փակել ազգայնականների անկարգությունների, ռուսոֆոբիայի վրա, միայն թե կարողանան խզել Վրաստանի ժողովրդի բոլոր կապերը մեր երկրի հետ, վերագրել մեր ընդհանուր պատմությունն”,-ասել է նա, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

“Մենք սթափ գնահատում ենք Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների դերը համաշխարհային ասպարեզում”,- հավելել է նախարարը։

Այնուամենայնիվ, ըստ նրա, Ռուսաստանը ոչ մեկից չի մեկուսանում, չի խուսափում երկխոսությունից այն հարցերի շուրջ, որտեղ հնարավոր է համատեղ փոխշահավետ աշխատանք տանել մարդկության համար այնպիսի սպառնալիքները թուլացնելու նպատակով, ինչպիսիք են ահաբեկչությունը, նարկոթրաֆիկը, կազմակերպված հանցագործությունները և զանգվածային ոչնչացման զենքի տարածման վտանգը։

Հակառուսական ելույթները Թբիլիսիում սկսվել են հունիսի 20-ին։ Դրանց պատճառ է հանդիսացել վրացական խորհրդարանում բացված Ուղղափառության միջազգային վեհաժողովը (ՈւՄՎ)։

Հետևելով ընդունված կանոնակարգին՝ ռուսական պատվիրակության ղեկավար, ՈւՄՎ ղեկավար, պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել է խոսնակի աթոռը։

Այս փաստից դժգոհ ընդդիմությունը խափանել է միջոցառումը և բողոքի ակցիայի հանել ժողովրդին, որն ավարտվել է խորհրդարանը գրոհելու փորձով։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։ Անկարգությունների ընթացքում վիրավորվել է 240 մարդ, ավելի քան 300-ը՝ ձերբակալվել։