Բավ է պառակտվել
03-11-2020 17:21

Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում զինյալ վարձկանների թիվը մոտենում է երկու հազարի

Ռուսաստանը կոչ է անում արտաքին խաղացողներին օգտագործել իրենց հնարավորությունները՝ կանխելու վարձկանների տեղափոխումը Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղ, որոնց թիվն արդեն մոտենում է երկու հազարի, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեզ, իհարկե, մտահոգում էԼեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացումն ու Մերձավոր Արևելքից զինյալների ներգրավումը: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց հնարավորությունները ՝ կանխելու վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է երկու հազարի: Այս հարցին, մասնավորապես, անդրադարձել է (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը հոկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ (Թայիփ) Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ կանոնավոր շփումների ժամանակ: Մենք հաստատամտորեն շարունակում ենք տարբեր խողովակներով առաջ մղել մեր դիրքորոշումն», - ասել է Լավրովը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտնել էր, որ ԱՀԾ- ի ունեցած տեղեկություններիի համաձայն Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկանները ակտիվորեն ներքաշվում են Ղարաբաղի հակամարտության գոտի, ընդ որում, խոսքը հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր արմատականների մասին է: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ղարաբաղյան թեժ հակամարտության գոտում զինյալների ներկայությունը մեծ վտանգ է ներկայացնում և հանդիսանում է Մոսկվայի խորը անհանգստության պատճառ: