Բավ է պառակտվել
24-02-2022 18:13

Լավրովը հայտարարել է երկխոսությանը Ռուսաստանի պատրաստակամության մասին, որը բոլորին կվերադարձնի ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին

Մոսկավն միշտ պատրաստ կլինի վարել երկխոսություն, որը բոլորին կվերադարձնի արդարության և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին։ այս մասին հայտարարել է հիգշաբթի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք լարված և հանգամանալից քննարկումներ ունեցանք մեր ամերիկացի գործընկերների, ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ: Հուսով ենք, որ դեռ հնարավորություն կա վերադառնալու միջազգային իրավունքին և միջազգային պարտավորություններին: Եվ քանի որ մենք ձեռնարկում ենք նախագահի կողմից հայտարարված միջոցները՝ երկրի և ռուս ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, մենք, անշուշտ, միշտ պատրաստ կլինենք երկխոսության, որը մեզ կվերադարձնի արդարության և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին»,- ասել է Լավրովը Պակիստանի իր պաշտոնակից Շահ Մեհմուդ Քուրեշիի հետ հանդիպմանը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարի բացման խոսքը հրապարակված է գերատեսչության կայքում։

Լավրովի խոսքով՝ Արևմուտքում չեն հարգում միջազգային իրավունքը, իսկ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրենց ռազմավարություններով արևմտյան երկրները ցուցադրում են «ախորժակ ամբողջ մոլորակի նկատմամբ»։

«Նրանք «պատասխանատու են համաշխարհային անվտանգության համար»: Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նրանց կողմից առաջ տարվող այսպես կոչչված ռազմավարություններն, անշուշտ, վկայում է այն մասին, որ նրանք ախորժակ ունեն ամբողջ մոլորակի նկատմամբ»,- ասել է Լավրովը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի առավոտյան հեռուստաուղերձում ասել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների կոչին հատուկ ռազմական գործողություն իրականացնելու որոշում է կայացրել։ Ռուսաստանի առաջնորդը շեշտել է, որ Մոսկվայի ծրագրերում ներառված չէ ուկրաինական տարածքների օկուպացիան։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշգրտության միջոցներով շարքից հանվում են ռազմական ենթակառուցվածքները։ Քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում, վստահեցրել են գերատեսչությունից։