Բավ է պառակտվել
26-05-2014 16:07

«Հայաստանում առկա է ստվերային շրջանառություն».ՀՀԿ պատգամավոր

Այսօր լարգրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական  պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հայտատրեց, որ Հայաստանում առկա է ստվերային շրջանառություն, իսկ այս ամենի մեղավորը իննսունական թվականներն են: «Երբ որ նոր երկիր է ստեղծվում, դաշտը չի կարող լինել օրինական: Այդ ընթացքում առաջնորդներն են հրամայում, մինչեւ որ օրենսդրական դաշտը ձևավորվի: Այդ ժամանակահատվածում հովանավորչությունը նույնիսկ դրական արդյունք է տալիս: Եկեք այս դեպքում չհամեմատվենք Եվրոպայի հետ, որովհետև եվրոպական երկրները երեք-չորս հարյուր տարվա պատմություն ունեն»,- մանրամանսեց բանախոսը: Լրագրողների այն դիտարկամնը, արդյոք ծայրահեղ բևեռացման համար հանրապետական կուսակցությունը չէ, մեղավոր է և կաուսակցության  անդամները հայտնի գործարարներ են,  իշխանական պատգամավորը պարզաբանեց. «Օրենքի մեջ գրված չէ, որ մարդը չի կարող սեփականություն ունենալ, գրված է, որ չի կարող գործարարությամբ զբաղվել: Իսկ ո՞վ է ասել, թե նրանք պետք է աղքատ լինեն: Մարդիկ աշխատել են, հավաքել են»: