Բավ է պառակտվել
12-06-2014 15:41

Նազարբաևի խոսքերը հաշվի առնել պետք է, իսկ ուշադրության դարձնել` ոչ. քաղաքագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն անրադառնալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի` ԵՏՄ-ին անդամակցելու ժամանակ Հայաստանի սահմանների վերաբերյալ դիտարկմանը նշեց, որ Նազարբաևի խոսքերի իրական հասցեատերը Հայաստանը չէր: «Նազարբաևի այդ ճառը ինձ հիշեցնում է այն ալքորին, որն ասում է` ես իմ ծուղրուղուն կանչեցի, իսկ արևածագը կլինի թե ոչ` ես դրա համար պատասխանատու չեմ: Նազարբաևը պանթուրանիզմի գաղափարախոսության առաջնորդը դառնալու հավակնորդներից մեկն է: Այց հարցում մրցակցությունը ընթանում է Էրդողանի, Ալիևի, և Նազարբաևի միջև»,- ասաց քաղաքագետն ու հավելեց, որ Ղազախստանի նախագահի խոսքն ուղղված էր ոչ թե Հայաստանին, այլ թուրքախոս հանրությանը, առ այն, թե ինչպես է նա պաշտպանում իրենց շահերը: «Բացի դրանից, այն ուղղված էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ռուսաստանը և Ղազախստանը ունեն լուրջ հակասություններ: Դրանք այնքան խորն են, որ ես համոզված չեմ, թե Եվրասիական տնտեսական միության վերջնական կազմավորման գործընթացը կհասցվի տրամաբանակյան ավարտին»,- շեշտադրեց բանախոսը: Ըստ նրա՝ Նազարբաևի խոսքերը հաշվի առնել պետք է, իսկ ուշադրության դարձնել` ոչ: