Բավ է պառակտվել
06-06-2014 11:47

«Մենք Եվրասիական միություն չենք գնացել, մեզ տարել են».քաղաքագետ

Աստանայի հանդիպումից շուրջ մեկ շաբաթ է անցել, սակայն դեռ շարունակվում են քննարկումներն ու մեկնաբանությունները: Ամենից շատ վերլուծվում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանրահայտ արտահայտությունը: Եվս մեկ կարծիք լսելու ակնկալիքով gisher.news-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ. «Երբ սկսկվեցին Մաքսային միությանը միանալու խոսակցություններն ու գործընթացները, բոլորին թվում էր թե միությունը մեզ գրկաբաց է դիմավորելու, այն ինչ պարզ դարձավ, որ խնդիրների պակաս չկա: Պրոբլեմներից մեկը Ղազախստանն է, ի դեմս Նազարբաևի»,-նշեց զրուցակիցս ու հավելեց. «Արդյունքում լինելու է այպես, ինչպես պայմանավորվել են Պուտինն ու Սարգսյանը»: Ըստ քաղաքագետի՝ և Բելառուսը, և Ղազախստանը նպատակներ ունեն հարաբերությունները չփչացնել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, միարժամանակ ՀՀ-ի ինտեգրումը կարող է խոչընդոտել: «Եվրասականությունն իր ենթատեքստում պանթուրքիզմն է: Այս իմաստով սա մեր երկրին կխանգարի, բայց հոգ չէ, Ռուսաստանը բոլոր հարցերը կկարգավորի»,-նշեց Լևոն Շիրինյանը: Քաղաքագետի կարծիքով Նազարաբաևի հայտարարությունը կարղ է նաև ուղղված լինել ՌԴ-ին. «Եթե բարեկամիդ բերում ես մեր միություն, ուրեմն, ինչ որ հարցում ինձ զիջիր»: Լևոն Շիրինյանը հորդորում է, ոչ թե մտածել մտնել-չմտնելու մասին, այլ մտնելիս հնարավորիս օգուտներ քաղել, իսկ վնասներին պատրաստ լինել դիմակայել: «Հարկ է նկատել, որ մենք Եվրասիական միություն չենք գնացել, մեզ տարել են, Ուկրաինան՝ վառ օրինակ»,-ընդգծեց զրուցակիցս: Քաղաքագետի համոզմամբ՝ մենք պետք է պահպանենք ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները, անկախ թե ինչ միություն կամ դաշինք է: Ավարտելով զրությցը Լևոն Շիրնյանը Ղազախստանի նախագահին խորհորդ տվեց. «Նայիր Կիև ու խղճա քեզ»:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Եվրասիկական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է արդեն հունիսի 15-ին ստորագրել ԵԱՏՄ անդամակցության շուրջ փաստաթուղթը: Ինչին ի պատախսան` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ստորագրումը հնարավոր է հուլիսի 1-ից ոչ շուտ, քանի որ Հայաստանը պետք է կատարի որոշ պարտավորություններ: Ընդ որում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վերստին հայտարարել է, թե պետք է հաշվի առնվի ղարաբաղյան հարցը: Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Ադրբեջանը կարծում է, թե Հայաստանը ԵԱՏՄ-ին կարող է միանալ այն սահմանների շրջանակում, որոնցում մտել է ԱՀԿ: «Մենք Ադրբեջանի նախագահից նամակ ենք ստացել այն մասին, որ Հայաստանը ԱՀԿ-ին անդամակցել է վերապահումով, որ դրույթները պետք է տարածվեն Հայաստանի տարածքում` նրա միջազգային սահմանների շրջանակում, որոնք ճանաչել է ՄԱԿ-ը, ինչպես նաև ԱՀԿ-ը: Սա` քննարկման համար», - նշել է Նազարբաևը:

Տաթև Առաքելյան