Բավ է պառակտվել
18-01-2016 15:22

Լեւոն Տեր-Պետրոսյանի հիվանդությունը լուրջ է, բայց բուժելի. Լ. Զուրաբյան

Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիվանդ է, խնդիրը լուրջ է, բայց հիվանդությունը բուժելի է: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, խնդրով համապատասխան բժիշկները գտնված են, որոնք զբաղվում են այդ հարցով: Հարցին, թե ճի՞շտ են խոսակցությունները, որ առաջին նախագահի մոտ քաղցկեղ է ախտորոշվել, Զուրաբյանը պատասխանեց. «Ես չեմ կարող այստեղ խոսել կոնկրետ դիագնոզի մասին»։ Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունվարի 13-ին մեկնել է ԱՄՆ՝ բուժման նպատակով, ինչի վերաբերյալ հունվարի 8-ին քննարկում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: «Իրավունք» թերթի փոխանցմամբ, Լ. Տեր-Պետրոսյանի մոտ ենթաստամոքսային գեղձի սրացման խնդիր է ի հայտ եկել: Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակով պայմանավորված հետաձգվել է նրա որդու՝ Դավիթ Տեր-Պետրոսյանի պսակադրությունը՝ Հանրային հեռուստատեսության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի հետ, որը որոշակի շրջանակների պնդմամբ՝ պետք է կայանար այս ամսվա վերջին: