Բավ է պառակտվել
05-05-2022 21:38

Ընդդիմության ղեկավարը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իշխանության հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու առաջարկին

ԱԺ փոխնախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը չորեքշաբթի պատասխանեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու առաջարկին։

Առաջին նախագահն առաջարկել է հակամարտող կողմերին ջանքեր գործադրել փոխհամաձայնության հասնելու համար և կոչ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին նստել բանակցությունների սեղանի շուրջ և ներքաղաքական ճգնաժամից ելք փնտրել։

Լևոն Տեր-Պետրոսյանն նաև նշել է, թե «ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ՝ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին»։ Նրա կարծիքով, եթե ընդդիմության առաջնորդները դա չեն գիտակցում, նշանակում է, ոչինչ չեն հասկանում քաղաքականությունից, իսկ եթե գիտակցում են, բայց շարունակում են ներքաղաքական ցնցումները, ապա դրանից բխում է, որ «նրանք բոլորովին այլ նպատակներ են հետապնդում, որոնք բացարձակապես կապ չունեն ազգային շահերի հետ»։

Սաղաթելյանը հայտարարեց, որ Տեր-Պետրոսյանը 1997 և 98 թվականներին էլ էր խոսում զիջումների մասին։

«Կյանքը ցույց տվեց, որ երբ քո փոխարեն եղավ այլ իշխանություն, մենք 20 տարի չզիջեցինք, և Հայաստանն ու Արցախը զարգացան՝ չզիջելով։ Բայց երբ 2018 թվականին իշխանության եկան քո գաղափարախոսության կրողներն [...], Արցախի 72 տոկոսը տվեցինք: Հիմա եկել է ժամանակը, որ նրանք հեռանան, որպեսզի կարողանանք փրկել (մնացածը)։ Եկել է ժամանակը, որ նա (Փաշինյանը) հեռանա, մե վզին ոչինչ հնարավոր չէ փաթաթել»,- ասաց Սաղաթելյանը։

Ընդդիմադիրն անդրադարձավ նաև իշխանությունների հետ բանակցելու Տեր-Պետրոսյանի առաջարկին։

«Մենք հարցեր չունենք, որ բանակցությունների սեղանի շուրջ նստենք ազգագործան պատուհասի հետ, ինչպես դու էիր նրան անվանել։ Նրա հետ կապված մենք ունենք մի օրակարգ՝ շուտափույթ հեռացում առանց ցնցումների»,- ասաց նա։

Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի նախագահ է ընտրվել 1991թ. Նա ժամկետից շուտ հրաժարական տվեց 1998 թվականին՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ երկրի ղեկավարության մեջ առկա տարաձայնությունների պատճառով։ Նրան հայկական պետության ղեկավարի պաշտոնում փոխարինեց Ռոբերտ Քոչարյանը։

2018 թվականի ապրիլի 13-ից հանրապետությունում տեղի ունեցած բողոքի լայնածավալ ակցիաների ալիքի վրա՝ ապրիլի 23-ին, Հայաստանի այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Հայաստանի խորհրդարանը մայիսի 8-ին արտահերթ նիստում երկրորդ փորձով վարչապետ ընտրեց Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։

Փաշինյանն առաջ է քաշում տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան» ձևավորելու գաղափարը և պնդում, որ միջազգային հանրությունը Հայաստանին իջեցնել նշաձողը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, հակառակ դեպքում չի կարողանա օգնություն ցուցաբերել հայկական կողմին։ Այս հայտարարությունը լայն արձագանք առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։