Բավ է պառակտվել
18-02-2015 08:23

ԲՀԿ-ի առաջնորդը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

Հայաստանի նախագահական նստավայրում կայացելէ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Ինչպես հայտնել է Դաշնակցության խմբակցության ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը, վերջին օրերին կուսակցությունը արել է ամեն անհրաժեշտ բան, որպեսզի երկիրը խուսափի ցնցումներից և բախումներից: «Մենք արել ենք ամեն անհրաժեշտ բան: Մեր խնդրանքով Հայաստան է ժամանել գործարար Սամվել Կարապետյանը, ով գործադրել է իր բոլոր ջանքերը իրավիճակը շտկելու համար», - ասել է նա: Վարդանյանը նաև նշել է, որ շուտով հայտնի կդառնան հանդիպման արդյունքները: