Բավ է պառակտվել
27-05-2016 11:31

G7-ի ղեկավարները հանդես են եկել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները պահպանելու օգտին

«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները հանդես են եկել Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները պահպանելու օգտին: Այդ մասին  ասված է G7-ի՝ Ճապոնիայում կայացած գագաթնաժողովի հանրագումարային հռչակագրում: Փաստաթղթում G7-ի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնում Ուկրաինայի հարավ-արևելքում իրադրության սրվելու կապակցությամբ: Փաստաթղթի հեղինակները նաև հիշեցնում են, որ չեն ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին: «Ուկրաինայի հակամարտությունը կարող է լուծվել միայն դիվանագիտական միջոցներով և միջազգային իրավունքի նորմերի ամբողջական պահպանմամբ, հատկապես Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունը հարգելու իրավական պարտավորությամբ»,- նշվում է հռչակագրում: Պատժամիջոցները կարող են հանվել, եթե Ռուսաստանը կատարի բոլոր պարտավորությունները, նշվում է փաստաթղթում, որը նաեւ հավելյալ սահմանափակիչ միջոցներ է նախատեսում ՌԴ-ի նկատմամբ: «Մենք պնդում ենք Մինսկի համաձայնությունների, Նորմանդական ձևաչափի և Եռակողմ շփման խմբի որոշումների ամբողջական կատարումը»,- ասված է փաստաթղթում, որի հեղինակները նաև ընդգծում են Ռուսաստանի հետ երկխոսությունը պահպանելու կարևորությունը: