Բավ է պառակտվել
11-10-2019 12:26

ԵՄ երկրների ղեկավարները կքննարկեն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը

Հաջորդ շաբաթ Եվրամիության (ԵՄ) երկրների ղեկավարները կքննարկեն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ Սիրիայում ռազմական գործողության հետ կապված։ Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ գործակալությունն, այդ մասին ուրբաթ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետքարտուղար Ամելի դե Մոնշալենը France Inter ռադիոկայանի եթերում։

“Անկասկած, այդ հարցը կքննարկվի”, - պատասխանել է նա լրագրողի համապատասխան հարցին։ - Այն կքննարկվի հաջորդ շաբաթ Եվրախորհրդի (հանդիման) ընթացքում”։
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունից տեղեկացրել էին, որ Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը կքննարկվի նաև հոկտեմբերի 14-ին Լյուքսեմբուրգում կայանալիք ԱԳՆ ղեկավարների մակարդակով ԵՄ Խորհրդի նիստին։
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայի հոյւսիսում “Խաղաղության աղբյուր” անունը կրող օպերացիայի իրականացման մասին, որը սկսվել է թուրքական ՌՕՈւ-ի գնդակոծումներից քրդական միավորումների ուղղությամբ։ Օպերացիայի նպատակը բուֆերային գոտու ստեղծումն է Սիրիայի հյուսիսում, որը պետք է թուրքական սահմանի պաշտպանիչ գոտի ծառայի։ Անկարայի մտահղացմամբ, Թուրքիայից այնտեղ կկարողանան վերադառնալ սիրիացի փախստականները։ Սիրիական SANA պետական գործակալությունը օպերացիան անվանել է ագրեսիա, միջազգային հանրությունը դատապարտել է Անկարայի գործողությունները։