Բավ է պառակտվել
25-01-2022 11:08

ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդները սպառնում են Ռուսաստանին «պատժամիջոցների աննախադեպ փաթեթով»

Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի մի շարք այլ առաջատար երկրների ղեկավարները համաձայնել են, որ Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աննախադեպ փաթեթ պետք է կիրառվի։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի հաղորդագրության մեջ՝ երկուշաբթի օրը ԱՄՆ-ի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ ունեցած առցանց հանդիպման արդյունքներով։

«Առաջնորդները համաձայնել են, որ եթե լինի Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա, ապա դաշնակիցները պետք է պատժիչ միջոցներով անհապաղ պատասխան քայլեր ձեռնարկեն՝ նաև պատժամիջոցների աննախադեպ փաթեթ կիրառելով: Նրանք որոշել են շարունակել սերտորեն համակարգել նման հնարավոր ցանկացած պատասխան գործողություններն»,- ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։