Բավ է պառակտվել
02-08-2021 17:20

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երկուշաբթի ստորագրել է հրամանագիր Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Արտակարգ և Լիազոր դեսպան նշանակելու մասին։

Մակունցը իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն էր 7-րդ գումարման խորհրդարանում։

ԱՄՆ-ում Հայաստանի նախորդ դեսպան Վարուժան Ներսիսյանն ազատվել է պաշտոնից հուլիսի 16-ին և նշանակվել հանրապետության լիազոր ներկայացուցիչ Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում։