Բավ է պառակտվել
14-11-2014 16:27

Լիտվացի պատգամավոր. Ադրբեջանը կրկին ցույց տվեց իր բռնատիրական իրական բնույթը

Լիտվայի Սեյմասի Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) հետ բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն հանդես է եկել հայտարարությամբ՝ «ադրբեջանական հերթական սադրանքի կապակցությամբ»:
Հայտարարությունում ասվում է. «Այս սադրանքը կրկին անգամ հերքում է միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի կողմից Հայաստանին ագրեսոր ներկայացնելու ապարդյուն ճիգերը: Հակառակը, տեղի ունեցածը մեկ անգամ եւս գալիս է ապացուցելու, որ Ադրբեջանը շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Վերջերս Փարիզում տեղի ունեցած բանակցությունները, որոնց մասնակցեցին երկու երկրների ղեկավարները, պսակվեցին դրական արդյունքներով: Այդուհանդերձ, Ադրբեջանը իր գործողություններով ի չիք դարձրեց ակնկալիքները, հերթական անգամ ի ցույց դնելով իր՝ բռնատիրական պետության իրական բնույթը:
Սեյմասի Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի անունից մեր ցավակցություններն ենք հայտնում օդաչուների հարազատներին եւ Արցախի ժողովրդին: Վստահ ենք, որ ձեր երկրի հանդեպ ունեցած հավատը անկոտրում կմնա, իսկ այս ողբերգությունը էլ ավելի կամրապնդի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գերակայությամբ պետականություն պահպանելու եւ զարգացնելու ձեր վճռականությունը»: