Բավ է պառակտվել
26-05-2020 13:19

Լուսավորը լուսավորեց ԱԺ –ն․ նա վերադարձավ խորհրդարան


Այսօր մեկնարկեց ԱԺ քառօրյան։ Լուսավոր Հայաստան խմբակցությունը վերադարձավ խորհրդարան։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ողջունեց Լուսավորի քայլը, ասաց․«նրանց ներկայությունը փաստում է, որ իրենց նշած «քաղաքական գնահատականը, որի դեպքում միայն կվերադառնային աշխատանքի», հնչել է և բավարարել է նրանց: Միրզոյանի խոսքով՝ մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեցածը քննադատվել է թե վարչապետի, թե «Իմ քայլի» պատգամավորների կողմից:
Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե միջադեպի օրը որևէ պատգամավոր նախազգուշացում չստացավ, մինչդեռ այսօր դիմակ չկրելու համար ընդդիմադիր պատգամավորին հայտարարվեց նախազգուշացում, ԱԺ նախագահն ասաց, որ այդ օրը որևէ մեկը նկատողություն կամ նախազգուշացում չի ստացել, քանի որ միջադեպից անմիջապես հետո հայտարարվել է ընդմիջում, և դահլիճից դուրս են եկել բոլոր պատգամավորները:
ԱԺ նախագահին պատասխանեց Լուսավորից Գևորգ Գյորգիսյանը․ 
«Մենք հայտարարել ենք, որ կանենք հետևություններ և հետագա մեր գործունեությունը կպայմանավորենք նաև Ձեր՝ այդ օրերին արած կամ չարած գործողություններով»,- ասաց պատգամավորը, հավելելով որ «Լուսավոր Հայաստանը» երբեք իր՝ դահլիճ վերադառնալը որևէ կերպ չի կապել ԱԺ նախագահի դիրքորոշման հետ։
«Առավել ևս Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո, հույս չենք ունեցել, որ որևէ տարբերվող կարծիք ձեր խմբակցությունից կամ ձեր քաղաքական ուժից կարող է հնչել, սա ֆիքսենք:
Այս պատասխանից հետո ԱԺ նախագահը անդրադարձավ Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե միջադեպի օրը որևէ պատգամավոր նախազգուշացում չստացավ, մինչդեռ այսօր դիմակ չկրելու համար ընդդիմադիր պատգամավորին հայտարարվեց նախազգուշացում, ԱԺ նախագահն ասաց, որ այդ օրը որևէ մեկը նկատողություն կամ նախազգուշացում չի ստացել, քանի որ միջադեպից անմիջապես հետո հայտարարվել է ընդմիջում, և դահլիճից դուրս են եկել բոլոր պատգամավորները: Ինչ վերաբերում է դիմակ չկրելու համար պատգամավորներին նախազգուշացում տալու իր որոշմանը, Միրզոյանը նշեց, որ անհամաձայնության դեպքում յուրաքանչյուրը կարող է այն բողոքարկել դատարանում, ընդհուպ մինչև Սահմանադրական դատարանում, ինչ կազմով էլ այն գործի: