Բավ է պառակտվել
22-08-2018 14:09

ԲՀԿ նախընտրական արշավի կարգախոսն է "Կանաչ և խելացի" Երևան

Երևանի ավագանու գալիք ընտրությունների ժամանակ "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը (ԲՀԿ) իր քարոզչական արշավում մտադիր է կիրառել նոր տեխնոլոգիաներ, տեղեկացնում է "Հրապարակ" թերթը՝ հղում անելով կուսակցության աղբյուրին:
Հիմնականում դա արվելու է ուղիղ եթերների տեսքով, քանի որ "թավշյա հեղափոխությունն" ապացուցել է այդ միջոցի արդյունավետությունը:
" Բակերում հանդիպումներ պրակտիկորեն չեն լինի, դրա փոխարեն առաջին հորիզոնական զբաղեցրած անձինք "ուշադրությունը կուղղեն" մայրաքաղաքի տարբեր խնդիրների վրա, կփորձեն տեղում բարձրաձայնել խնդիրներն ու դրանց լուծման իրենց ուղիները", - նշվում է հրապարակման մեջ:
Հոդվածում նաև ասվում է, որ ԲՀԿ նախընտրական ծրագիրը կանցկացվի " Կանաչ և խելացի Երևան" կարգախոսի տակ:
Ի պատասխան հոդվածի հեղինակի այն հարցին, թե արդյոք կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կմասնակցի արշավին՝ կուսակցության աղբյուրը հաստատել է նրա՝ ոչ մշտական հիմունքով մասնակցությունը: