Բավ է պառակտվել
14-12-2018 16:28

Հարկավոր չէ կշտամբել Բելառուսին Ադրբեջանին զենք վաճառելու համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հարկավոր չէ կշտամբել Բելառուսին Ադրբեջանին զենք վաճառելու համար։

Նա պարզաբանել է, որ “Պոլոնեզ” հրթիռային համալիրի փորձարկումներին Բելառուս է հրավիրել և՛ հայերին, և՛ ադրբեջանցիներին, և՛ ռուսներին։ Նրանք հնարավորություն են ունեցել համոզվելու, որ այն իրոք բարձր ճշգրտության զենք է։

“Ադրբեջանցիները խնդրում են՝ վաճառեք։ Իսկ մենք պետք է դրա դիմաց վերցրած վարկը վերադարձնենք։ Եվ այդ ժամանակ ես ասացի, որ կվաճառեմ ադրբեջանցիներին։ Եվ հայերին առաջարկեցի նմանատիպ համակարգ։ Հայերը հրաժարվեցին, պատճառաբանելով, որ իրենք ունեն ռուսական “Իսկանդեր”, որը ցուցադրել են շքերթին”,- ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքերով, ադրբեջանցիների խնդրանքով համալիրը նախապատրաստվել է շքերթի համար։

“Հավանաբար դա էր իմ սխալը. ես ջանացի այդ համալիրը պատրաստել շքերթին: Բայց չէ՞ որ հայերին էլ էի առաջարկել, նրանք ասացին, որ հարկավոր չէ”,- ասել է Լուկաշենկոն։

Այդուհանդերձ, Բելառուսիայի նախագահը նշել է, որ լավ է վերաբերվում բոլոր երկրներին, այդ թվում Հայաստանին և հայերին: