Բավ է պառակտվել
24-02-2022 12:31

Լուկաշենկոն առաջարկել է Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններ անցկացնել Միսկում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել Մինսկում, հայտնում է BelTA-ն։

«Մենք սլավոններ ենք, երեք սլավոնական ժողովուրդ։ Եկեք նստենք և որոշենք ապագայի մեր ճակատագիրն, ընդմիշտ»,- ասել է Լուկաշենկոն՝ առաջարկելով բանակցություններ կազմակերպել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև։