Բավ է պառակտվել
29-04-2019 17:00

Լուկաշենկոն ԵԱՀԿ երկրների ղեկավարներին կոչ է արել կուտակված խնդիրների շարքում քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն չպետք է աչք փակի եվրոպական տարածաշրջանում առկա հակամարտությունների վրա և կոչ է արել կազմակերպության անդամ պետություններին հանդիպում կազմակերպել անվտանգության ոլորտում գոյություն ունեցող խնդիրների քննարկման համար։

“Մեզ մոտ այստեղ, մեր ընդհանուր տանը լուծում պահանջող շատ խնդիրներ են կուտակվել․Լեռնակին Ղարաբաղ, Մերձդնեստր․․․։ Ավելացել է Ուկրաինան, և դա արդեն լուրջ հակամարտություն է, շատերն այն պատերազմ են անվանում։ Ես շատ հաճախ եմ քննադատում ԵԱՀԿ-ն այն բանի համար, որ անբվավարար է արձագանքում այս հարցերին, բայց դրանք ԵԱՀԿ աշխատանքի հետ անմիջականորեն անռնչվող թեմաներ են, քանի որ այն նախ և առաջ եվրոպական մայրցամաքում անվտանգության գծով կազմակերպություն է։ Եվ ոչ մի դեպքում չի կարելի աչք փակել այդ խնդիրների վրա”,- հայտարարել է Լուկաշենկոն երկուշաբթի Մինսկում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելու հետ հանդիպման ժամանակ։

Բելառուսի նախագահը կրկին քննադատաբար է արտահայտվել այն մասին, որ ԵԱՀԿ երկրների ղեկավարներն արդեն երկար ժամանակ է չեն կարողանում հավաքվել տարածաշրջանում եղած խնդիրները քննարկելու և “ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհներ նշմարելու” համար։ “Ստամբուլից հետո (1999թ. ԵԱՀԿ վեհաժողով` խմբ.) երկրի ղեկավարները մեծ կազմով չեն հավաքվել, բայց արժեր․․․։ Պետք է հավաքվել և լուծել։ Եթե չհաջողվի լուծել, ապա (անհրաժեշտ է՝ խմբ.) գոնե լուծման ճանապարհներ, ինչ որ հեռանկարներ նշել”,-ընդգծել է Լուկաշենկոն։